Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլի ավարտից հետո Իրանի գլխավոր բանակցող, արտգործնախարար Աբբա Արաղչին հայտարարել է, որ «դա բանակցությունների ամենապրոֆեսիոնալ փուլերից մեկն էր»։ «Մենք անսասան ենք մեր դիրքորոշումներում։ Ամերիկյան կողմն այժմ հստակ պատկերացում ունի Իրանի դիրքորոշման վերաբերյալ»,- շեշտել է նա։               
 

«Ռուսաստանը, որպես գերտերություն, իր տնտեսաքաղաքական բլոկի մեջ ցանկանում է ներառել որքան հնարավոր է շատ երկրներ»

«Ռուսաստանը, որպես գերտերություն, իր տնտեսաքաղաքական բլոկի մեջ ցանկանում է ներառել որքան հնարավոր է շատ երկրներ»
04.12.2013 | 15:38

«Ռուսաստանի գործոնը Հարավային Կովկասում զսպաշապիկի դեր է կատարում, որը վերջին օրերին սահմանափակել է Հայաստանին ուղղված իր ռազմատենչ հայտարարությունները: Սակայն չեմ կարծում, որ Ադրբեջանի հակահայկական տրամադրություններում ինչ-որ բան կփոխվի»,-այսօր «Նոյյան տապանում» լրագրողների հետ հանդիպմանն այսպիսի տեսակետ հայտնեց ադրբեջանագետ Սարգիս ԱՍԱՏՐՅԱՆԸ` հավելելով, որ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում մենք պետք է առաջին հերթին հաշվի առնենք, թե ինչպիսին կլինի ադրբեջանցիների ռեակցիան, ովքեր արդեն իսկ այն կարծիքին են, որ Հայաստանը կորցնում է իր անկախությունը և մտնում Ռուսաստանի կազմի մեջ: Նրա խոսքով, Ադրբեջանին այսօր անհանգստացնում է հատկապես այն, որ Ռուսաստանը զենք կվաճառի Հայաստանին իր ներքին գներով: «Դա է պատճառը, որ Ադրբեջանը փորձում է դիվերսիֆիկացնել զենքի շուկան և իրեն որոշակիորեն ապահովագրել տարածաշրջանային մարտահրավերներից և հայկական սպառնալիքից: Ադրբեջանը նոր ռազմական համագործակցություն է փնտրում Հարավային Կորեայում»,- տեղեկացրեց ադրբեջանագետը` հայտնելով, որ Ադրբեջանն իր պաշտպանության նախարարին գործուղել է Հարավային Կորեա, և առաջիկա օրերին պարզ կլինի, թե ինչ պայմանագիր են կնքել:

Հարցին` թե որքանո՞վ է հավանական, որ Ռուսաստանը Ադրբեջանին ևս կներքաշի Մաքսային միության անդամակցության գործընթացի մեջ, Ս. Ասատրյանն ասաց, որ, թեև Ռուսաստանը ցանկանում է Մաքսային միությունում ներառել հնարավորինս շատ երկրներ, այդ թվում նաև Ադրբեջանին, այնուամենայնիվ, հավանականությունը շատ փոքր է, որ Ադրբեջանը կհամաձայնի անդամակցել մի կառույցի, որին արդեն անդամակցում է Հայաստանը. «Ռուսաստանը որպես գերտերություն իր տնտեսաքաղաքական բլոկի մեջ ցանկանում է ներառել որքան հնարավոր է շատ երկրներ, առաջին հերթին` հետխորհրդային տարածքից: Միևնույն ժամանակ շատ դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են Հայաստանն ու Ադրբեջանը լինել նույն բլոկի մեջ»,-ասաց ադրբեջանագետը` նկատելով, որ Ադրբեջանի` ՄՄ-ից հրաժարվելու դեպքում Ռուսաստանը կուժեղացնի ճնշումները Ադրբեջանի վրա:
Անդրադառնալով Ադրբեջանի և Հայաստանի արտգործանխարարների հանդիպմանը, Ս. Ասատրյանը ոչ մի տեղաշարժ չի ակնկալում. «Նրանից ինչ-որ բան պետք չէ ակնկալել: Իհարկե, կլինեն հայտաարություններ, որ կողմերի մոտեցումները սկսել են համապատասխանել իրար, բայց ես չեմ կածում, որ դա ինչ-որ բան կփոխի կողմերի գործողություններում»,-կարծիք հայտնեց ադրբեջանագետը:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1496

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ